Մահացել է Երևանի «Միկա»-ի նախկին գլխավոր մարզիչ, հունգարացի ֆուտբոլիստ և մարզիչ Իշտվան Սեկեչը։

Նա 79 տարեկան էր։ Նշենք, որ Սեկեչը Երևանի «Միկա»-ն գլխավորել է 2008թ-ի մարտից սեպտեմբեր ամիսներին: Մարզչական կարիերայի ընթացքում Սեկեչը գլխավորել է հետ խորհրդային երկրների մի շարք ակումբներ՝ Լվովի «Կարպատներ»-ը, ուզբեկական «Պախտակոր»-ը և «Անդիժան»-ը, ռուսական «Լուչ»-ը, «Ժեմչուժինա»-ն, «Մետալուրգ-Կրասնոյարսկ»-ը, Տաջիկստանի «Ռեգար-ՏադԱԶ»-ը և «ԲԿՄԱ-Պամիր»-ը: