Համաներման օրենքի ընդունումից հետո կատարված հանցագործությունների ցուցանիշների համաձայն վերջին տվյալներով ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն՝ այսօրվա դրությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։

Նրանք կատարել են 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը բնակարանային, հայտնում է Panorama.am-ը։

Ոստիկանության գնդապետը հայտնել է նաև, որ 2018թ-ի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 11,2 տոկոսով կամ 2 267 դեպքով։

Արմեն Ղուկասյանը նշել է, որ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը գրանցվել է այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պայմանավորված:

Ոստիկանության շտաբի պետը նշել է նաև, որ բարձրացել է քաղաքացիների կողմից ոստիկանության դիմելիությունը.

«Եթե 2017թ-ին ոստիկանության ստորաբաժանումները ստացվել են առերևույթ հանցագործության մասին 32 321 հաղորդում, ապա 2018թ-ին դրանց թիվն աճել է 9 145-ով»։