«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • հունվարի 31-ին՝ ժամը 10:00-24:00՝ գ. Շահումյան,
  • հունվարի 31-ին՝ ժամը 12:00-24:00՝ ք. Վանաձոր՝ Խնձորուտի 1 փողոց և 1 նրբանցք, Խնձորուտի 6, 7, 8 փողոցներ, Սասունցիների փողոց իր նրբանցքներով, Երևանյան խճուղի 154-260 /զույգ/, 225-259 /կենտ/ համարներ:
  • հունվարի 31-ին՝ ժամը 13.00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 7.00-ն՝ ք. Վանաձոր՝ Բազում թաղամաս, Բուլղարական 1, 2 ավաններ, Համբարձումյան, Ռուսթավի, Գրիբոյեդով, Չերկաս, Սուխումի փողոցներ, Շինարարների 7, 13, 15, 17, 19, 21, 27/1, 27/2 շենքեր, Ուսանողական 5 շենք, ՀՊՃՀ տնակներ, Աղայան 94, 96/1, 94/5 շենքեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։