«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 31-ին ժամը 11:00-18:00 կդադարեցվի Երևանի՝

Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 հասցեների,

Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների,

Կոտայքի մարզի՝ Արամուս, Կաթնաղբյուր, Ջրվեժ գյուղերի՝ Բագրևանդ թաղամասով ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: