«Այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շահեն Հարությունյանը՝ որպես աշխատանքի վայր նշելով Ազգային ժողովը:

«Հարգելի՛ ընկերներ։

Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ («Իմ Քայլը» դաշինք)։

Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։

Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ, ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսած այդ տեղեկատվությունը համարեք հաստատված»,- գրել է նա։