Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռավիշ Կումարը հայտնել է Աֆղանստանում իր երկրի դեսպանատան տարածքում հրթիռի ընկնելու մասին:

«Ընկած հրթիռը փոքր-ինչ վնասել է դեսպանատան շենքի հետևի հատվածը: Հրդեհ և տուժածներ չկան: Մեր գործերի հավատարմատարը տեղեկացնում է, որ դեսպանատան բոլոր աշխատակիցներն անվտանգ վայրում են»,- ասել է Կումարը:

Կատարվածի պատասխանատվությունն առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել: