Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստաբանական գործունեություն իրականացնող, զգալի շրջանառություն ունեցող ընկերություններն այսօր էլ գտնվում են ԱԱՀ հարկման դաշտում։ Սա նշանակում է, որ քիչ շրջանառություն ունեցող փաստաբաններին կամ ընկերություններին ԱԱՀ դաշտ բերելով պետությունը լուրջ ֆինանսական միջոցների ակնկալիք ունենալ չի կարող։ Իսկ եթե ունի անգամ այդ միջոցների կարիքն ու պատրաստ է դրան գնալ, հարվածելով արդարադատության մասնիկին` փաստաբանական-իրավապաշտպանական գործունեությանը, փաստաբանությունը վերածելով մի քանի մենաշնորհային-հեգեմոն դիրք ունեցող գրասենյակի (նախադրյալներն այսօր էլ կան), ապա կարելի է փաստել, որ պետության տնտեսական վիճակը ողբերգական է»։