Ամերիկացի դեմոկրատ սենատորները Կոնգրեսում 2 օրինագիծ են ներկայացրել, որով սահմանափակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենք կիրառելու իրավունքը, հաղորդում է WP-ը:

Նախագծերից մեկը, որի հեղինակներն են Էլիզաբեթ Ուորրենն ու Ադամ Սմիթը, կարգելի նախագահին առաջինը միջուկային հարված հասցնել:

«Մեր այժմյան քաղաքականությունը ոչ թե հնացել է, այլ վտանգավոր է: Զսպումը մեր զինանոցի միակ նպատակն է, իսկ օրենքը կնվազեցնի միջուկային ոլորտում հնարավոր թերությունները»,- ասվում է սենատորների հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ դեմոկրատ Էդ Մարքին և հանրապետական Թեդ Լյոն օրինագիծ են ներկայացրել, որով Սպիտակ տան ղեկավարին արգելվում է առանց Կոնգրեսի թույլտվության միջուկային հարված հասցնել: