Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց, հայտնում է Lragir.am-ը:

Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Գերմանիայի դեսպանին, որում նշվում է, որ «Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է»։

Նրանք խնդրել են, որ դեսպանը նամակը փոխանցի Գերմանիայի կանցլերին: