ՀՀ կառավարության այսօրվա նիստում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության 2018թ-ի ձմեռային զորակոչից տարկետում տալու որոշում ընդունվեց:

Մասնավորապես, մինչև 2019թ-ի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան՝

Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը։

Մինչև 2019թ-ի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը,

Մինչև 2020թ-ի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:

Մինչև 2021թ-ի ամառային զորակոչը՝

Արշակ Ռաֆայելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Էդգար Զավենի Բաղումյանին,Դավիթ Արմենի Գիզգիզյանին, Էդգար Արմենի Հարությունյանին

Մինչև 2021թ-ի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան՝

Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը և Գոռ Արթուրի Աղբալյանը:

Ըստ հիմնավորման՝ նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թիմերում։ Նշված քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2018թ-ի ձմեռային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։