Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում տեղի է ունեցել 3 տուր:

Բոլոր պարտիաները հաղթանակով է ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

2-րդ տեղում 2 միավորով Արման Փաշիկյանն է, իսկ 3-րդ տեղը 1․5 միավորով կիսում են Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը։

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր տեղի կունենան 4-րդ տուրի խաղերը, որի զույգերն այսպիսին են՝

Տիգրան Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան

Հովհաննես Գաբուզյան-Մանուէլ Պետրոսյան

Զավեն Անդրիասյան-Ռոբերտ Հովհաննիսյան

Տիգրան Հարությունյան-Շանթ Սարգսյան

Կարեն Գրիգորյան-Արման Փաշիկյան

Սամվել Տեր-Սահակյանն այսօր առանց զույգի է։