Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ողջունում եմ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի քայլը:

Դպրոցը լույսի աղբյուր է, ուստի նրա հետ չպետք է առնչվի միջնադարի խավարը մարմնավորող հայ հոգևորականը...

Հիշե՛ք, ի բավականություն և գոհություն թշնամու` մեր դպրոցները եկեղեցական էին ազգիս պետականազուրկ ժամանակներում, մեր օրերում այդպես լինել չի կարող թեկուզ հենց այն պատճառով, որ դա ուղղակի ամոթալի հետամնացություն է...

Ճիշտ է անկախությունից ի վեր ի հրճվանք եկեղեցու շարունակաբար սպանել ենք գիտությունը և պարարտացրել խավարը, բայց այդպես շարունակվել այլևս չի կարող. պետք է մերժել խավարն ու հրաժարվել գերեզմանատուն տանող ճանապարհից»: