Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դիրքերը
Հունվարի 14-ին Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թևի՝ YPG-ի, դիրքերը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ քրդական ուժերի ուղղությամբ ավելի քան 40 կրակոց է արձակվել: Հրետակոծությունը իրականացրել են Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված հրետանային ստորաբաժանումներրը:
Թուրքիայի զինուժը կրակել է «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգերով և նռնականետներով:
Նշենք, որ Թուրքիան միևույն ժամանակ շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանային նահանգներում, իսկ թուրքական իշխանություններն էլ չեն դադարում սպառնալ Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելով:
Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչպես Սիրիայում «Եփրատի բահան» գործողության ընթացքում զորքեր մտցրեցին, այդպես էլ Աֆրին «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»: Իսկ հունվարի 15-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք «հնարավոր կարճ ժամանակում» գործողություն կսկեն Աֆրինում և Մանբիջում: