Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: Մանվել Գրիգորյանը պահանջում է իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Թեև հայտնի չէ, թե ստույգ ո՞ր տվյալներն է հայցվորը իր պատիվն ու արժանապատվությանը վիրավորող համարել,, չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանին դատի է տվել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հետևյալ արտահայտության համար.

«Մանվելը էրեխեք է բռնաբարել»:

Սիլվա Համբարձումյանը հավելել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի դեմ հայց է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանը: