«Առավոտ»-ի տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը:

Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերն Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով։ Հիշեցնենք, որ այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: