Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Լոռու մարզպետարանը շարունակում է ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը։ Մինչ այժմ սպասարկող թվով 7 մեքենաներից 1-ն արդեն իսկ կրճատված է: Իմ հանձնարարականով սկսվել է ևս 3-ի կրճատման գործընթացը:

Սա հնարավորություն կտա խնայել ոչ միայն վառելիքի, այլև պահեստամասերի ու մեքենաների պահպանման/օգտագործման ծախսերը»։