Ջիբրալթարում ավարտվեց «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը:

10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվել է անգլիացի Դևիդ Հոուելին, ով այս հաղթանակի շնորհիվ զբաղեցրեց 4-րդ տեղը։ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Դավիդ Նավարայի հետ, ով զբաղեցրեց 6-րդ տեղը։

Այսպիսով, Արոնյանը և Մելքումյանը մրցանակային տեղեր չզբաղեցրեցին։ Արոնյանը 10 տուրից հետո 6,5 միավորով զբաղեցրեց 24-րդ տեղը, Մելքումյանը 7 միավորով՝ 20-րդ տեղը, իսկ Դանիելյանը 4,5 միավորով՝ 176-րդ տեղը։

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Արտեմևը՝ 8,5 միավորով։