Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է շրջանառվող այն պնդումները, ըստ որոնց՝ Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք բանակցություններին մասնակցելու են  նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ը: Թուրքիան վերջինիս համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝  Թուրքիայի վարչապետը նշել է, որ եթե Սիրիայի քրդական ուժերը մասնակցեն Ժնևում տեղի ունենալիք բանակցություններին, ապա թուրքական կողմը կսառեցնի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև փախստականների մասին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածության պատճառով Անկարան նախկինում էլ մի քանի անգամ սպառնացել է սառեցնել կամ չեղարկել փախստականների մասին պայմանագիրը: