Կատալոնական «Բարսելոնան» մերժել է բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային գնելու Միլանի «Ինտերի» առաջարկը,- հաղորդում է «Marca»-ն:

Միլանցիները, որոնք մտադիր էին վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին, բրազիլացու տրանսֆերի համար առաջարկել են 20 միլիոն եվրո: Կատալոնական ակումբում կարծում են, որ այդ գումարը բավարար չէ նման ֆուտբոլիստի համար: «Բարսելոնան» ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո և բոնուսներ, ինչպես նաև, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռաֆինյայի տրանսֆերը պարտադիր իրականացվի, ինչին «Ինտերը» համաձայն չէ:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը: