Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

«Առաջին պահանջն այն է, որ կենդանասերներին չեն ներգրավել քաղաքապետարանի հանձնաժողովի աշխատանքներում: Պահանջում ենք այգու տնօրենի լիազորությունների դադարեցում, քանի որ նա, անտեսելով բազմաթիվ մարդկաց հորդորները՝ հանդարտվել, շարունակել ուսումնասիրությունը, շարունակում է ազատել աշխատակիցներին»,- ասաց Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը: