Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունը կմասնակցի ՏՏ երևանյան կոնգրեսին
Google-ի, Amazon-ի, Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարները կմասնակցեն 2019թ-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին:
Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Ղազախստանում ընթացող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2.0.Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովի ժամանակ:
Գրիգորյանը համաժողովի բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցել նաև հայաստանյան կոնգրեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը, գրում է «Միր 24»-ը:
«Կարծում եմ, որ դա հետաքրքիր հարթակ կլինի մեր հերթական հանդիպման և քննարկումների համար»,- պարզաբանել է ՀՀ փոխվարչապետը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում