«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։

Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։

Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝

• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,

• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,

• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,

• կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,

• կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4,000,000 դրամ է:

Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ foundation-gishyan.am պաշտոնական կայքում։