«Մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից կտաքանա»․ Գագիկ Սուրենյան
Փետրվարի 2-ից օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ժողովուրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ»,- ասվում է գրառման մեջ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա:
Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում՝ փետրվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: