Պենտագոնը պատրաստվում է միջուկային զենքի երկու նոր տեսակներ մշակել
Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ-ի նորացված քաղաքականության շրջանակներում միջուկային զենքի երկու նոր միավորներ մշակել, որը ենթադրում է դառնալ Ռուսաստանի և Չինաստանի աճող ռազմական կարողությունների պատասխանը։
Խոսքը ցածր հզորության միջուկային մարտագլխիկների մասին է, որով նախատեսվում է վերազինել ԱՄՆ զինվորականների կողմից օգտագործվող Trident II բալիստիկ հրթիռները՝ նախատեսված միջուկային սուզանավերից հրթիռների արձակման համար: WSJ-ի տվյալներով՝ Trident II նոր մարտագլխիկները կարող են կշռել ընդամենը մի քանի կիլոտոննա։ Փորձագետի կարծիքով՝ նոր մարտագլխիկները կարող են պատրաստվել երկու տարվա ընթացքում։
Բացի այդ, ամերիկյան զինվորականները նախատեսում են մշակել միջուկային մարտագլխիկներով հագեցած ծովային տեղակայման նոր թևավոր հրթիռ։ Այսպիսով, ԱՄՆ-ի միջուկային տրիադա է վերադառնում 2010 թվականին հանված համակարգը, հայտնում է WSJ-ը։