Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: