Իտալիան շատ խիստ է վերաբերվում այն փաստին, թե ինչպես են բնակիչները վարվում կենդանիների հետ։ Երկրում ընդունվել է օրենք, որը մասնակի լուծում է դուրս նետված և առանց խնամքի մնացած անտուն կենդանիների հետ կապված խնդիրները։

Համաձայն այդ օրենքի՝ յուրաքանչյուրն՝ ով անտուն կթողնի կամ կհարվածի կենդանուն, կենթարկվի մեկ տարվա ազատազրկման։

Ձերբակալվելուց կարելի է խուսափել՝ վճարելով 10 000 եվրո տուգանք։

Իտալիայում ստեղծվել է ընկերություն «Կանաչ հեռախոսահամար», որի նպատակն է դառնալ Շտապ օգնություն կենդանիների համար։ Բնակիչները՝ տեսնելով անտուն մնացած կամ վթարի ենթարկված կենդանի, կարող է զանգել այդ հեռախոսահամարով։

Այս ամենի արդյունքում Իտալիայում կտրուկ նվազել է անտուն և դուրս նետված կենդանիների թիվը։