Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. Կան զոհեր ու տուժածներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յորբա Լինդա քաղաքում: Օդանավն ընկել է մասնավոր տան վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Զոհվել է երկու մարդ, տուժել՝ ևս երկուսը: Ինչպես նշվում է հրշեջ ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, տուժածները հոսպիտալացվել են
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ Cessna 414A երկու շարժիչով ինքնաթիռն օդ է բարձրացել Օրինջ շրջանից և կործանվել կիրակի՝ փետրվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ փետրվարի 4-ին ժամը 02:00-ին):
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում