Գերմանիայում նախորդ տարի 186 հազար 644 օտարերկրացի դիմել է ապաստան ստանալու համար: Այս ցուցանիշը գրեթե 100 հազարով պակաս է, քան 2016 թվականին (280 հազար), այս մասին են վկայում հունվարի 16-ին Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալները: 2015 թվականին քաղաքական ապաստանի դիմումով երկրին դիմել էր 890 հազար մարդ:

2017 թվականին գերմանական իշխանություններն որոշում են կայացրել 600 հազար ապաստանի դիմումների շուրջ: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ղեկավար Յուտա Քորթը: Այսպես՝ դիմումատուների 20,5 տոկոսը ստացել է փախստականի կարգավիճակ Ժնևի կոնվենցիայի համաձայն: Միգրանտների ևս 16 տոկոսը հայրենիքում կյանքի սպառնալիքի պատճառով շնորհվել է, այսպես կոչված, օժանդակ պաշտպանություն` Գերմանիայում ժամանակավոր կացության թույլտվություն, սովորաբար, մեկ տարի երկարացման հնարավորությամբ:

Ապաստանի դիմումների մոտավորապես 38.5 տոկոսը մերժվել է: Դիմումատուների 7 տոկոսը, չնայած փախստականի կարգավիճակի չտրամադրման, չեն արտաքսվել: Դիմումների մնացած 18 տոկոսի վերաբերյալ որոշումը կայացվել է պաշտոնական հիմքերով: