Ռուսաստանի Կալուգայի շրջանում ավտոբուսի վթարից տուժածների թվում նաև հայեր կան: Տուժածները ՌԴ քաղաքացիներ են, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Վթարի հետևանքով տուժել են 2008թ-ին ծնված Մարիա Առաքելյանը և 1988-ին ծնված Սոնա Ադամյանը: Նրանք տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց:

Տեղեկությունները մյուս տուժածների մասին ճշտվում են: Ավտոբուսում հիմնականում երեխաներ են եղել: Դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ:

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: 48 ուղևորից 33-ը երեխա է եղել: Տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ: