Ավստրալիայի հարավ-արևելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ Է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով:

Այդ մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը:

Նահանգի արտակարգ իրավիճակների հաղթահարման ծառայության ներկայացուցիչ Կատարինա Քերոլը հայտնել Է, որ իշխանությունները վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել են 18 փրկարարական գործողություն և տարհանել մոտավորապես 1,1 հազար մարդու, ասված Է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը հայտնել Է, որ մի քանի հազար տուն ջրասույզ Է եղել, բայց դրանց ստույգ թիվը դեռևս պարզված չԷ:

Մոտավորապես հազար մարդու տեղավորել են տարհանման կենտրոններում, Տաունսվիլլի շրջանի բոլոր դպրոցները փետրվարի 4-ին փակ կլինեն, նշում Է հեռուստաալիքը: Տաունսվիլլ քաղաքի օդանավակաայանը փակվել Է փետրվարի 3-ի երեկոյան, այն կվերաբացվի երկուշաբթի կեսօրից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: