Ադրբեջանում ցեխի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:

Շեմախեում ցեխի հրաբխի ժայթքումը սկսվել է հունվարի 16-ի գիշերը՝ ժամը 01։00, և ժայթքման գործընթացը շարունակվում է:

Գյուղի բնակիչ Ադեմ Յուսիֆովը պատմել է, որ գիշերը մարդիկ դղրդյունից արթնացել են:

«Ժայթքման ժամանակ ցեխի լավան մոտ 10 մետր բարձրացավ և տարածվեց 1,5 հա տարածքով: Այժմ ժայթքման գործընթացը շարունակվում է: Մոտակայքում գազի հոտ է զգացվում»:

Հրաբխից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տեղակայված են Գուշչու գյուղի բնակիչների 15 տները: Ժայթքման ժամանակ տները չեն տուժել: