Հայտնի է, որ Մարտի 1-ին հաջորդող ամիսներին պետական ծառայողների նկատմամբ տեղի են ունեցել ճնշումներ: Համաձայն 168.am-ի փոխանցած տեղեկությունների, բոլոր այն աշխատակիցները, ովքեր որևէ կերպ աջակցել կամ համակրանք են դրսևորել ցուցարարների հանդեպ, կամ ազատվել են աշխատանքից, կամ ենթարկվել «վերևներից հրահանգված բացատրական աշխատանքների»:

Վերջին ամիսներին Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը զուգընթաց ակտիվացել են շրջանառվող զրույցներն այն մասին, որ գործեր են հարուցվելու նաև այն պաշտոնյաների դեմ, ովքեր կազմակերպել և իրականացրել են այդ ճնշումները: Ասում են, որ տվյալ գործողությունները կազմակերպվել և իրականացվել են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Համաձայն շրջանառվող լուրերի, հենց Տիգրան Սարգսյանի աշխատասենյակից են տրվել հաղորդումներն այն մասին, թե պետական որ կառույցում, որ աշխատակիցներով պետք է զբաղվել: