Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգի մեր աղբյուրները: Նշենք, որ հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, սակայն չի ավարտվել և պետք է շարունակվի:

Հիշեցնենք, որ Սարգսյանը 2008թ. մարտին Հայաստանի վարչապետն էր, և փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն՝ ընտրվել էր Հայաստանի նախագահ:

Ընտրությունների արդյունքները նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու վերջինիս համակիրները չէին ընդունում:

ՀՔԾ-ից այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չեն տալիս: