Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի Երևանի ավագանու հաստատմանը: Այդ մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: