Կահիրեի հարավում գտնվող Մինայի նահանգում հայտնաբերվել է շուրջ 50 մումիա։ Թաղումը գտնվել է 10 մետր խորության վրա։ Յուրաքանչյուր չորրորդ մումիան՝ երեխայի է։

Որոշ մարմիններ փաթաթված էին կտորով և դրված քարե կամ փայտյա սարկոֆագի մեջ։ Եվրանյուզը գրում է, որ հնագետների գնահատմամբ, թաղումները վերաբերում են Պտղոմեոսյան ժամանակաշրջանին։ Ամենայն հավանականութամբ, մահացածները պատկանել են միջին դասին։