WhatsApp մեսենջերը Apple-ի օգտատերերի համար ստեղծել է անձնական տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ համակարգ, որը թույլ կտա անհասանելի դարձնել անձնական նամակագրությունները նույնիսկ այն դեպքում, երբ օտար անձը հասանելիություն ունի օգտատիրոջ հեռախոսին:

Ինչպես գրում է Ռիա Նովոստի գործակալությունը, այսուհետև IOS օպերացիոն համակարգից օգտվողները կկարողանան արգելափակումից հանել մեսենջերը Touch ID-ի կամ Face ID-ի միջոցով:

Պաշտպանության այս համակարգը կարելի է ակտիվացնել կամ անջատել սեփական նախընտրությամբ:

WhatsApp-ը կարգելափակի հավելվածն ըստ օգտատիրոջ ցանկության՝ մեսենջերից դուրս գալուց 1 կամ 15 րոպեի անց կամ էլ մեկ ժամվա ընթացքում: