Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարարների և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի դեմ կարող է քրեական գործ հարուցվել` հայրենիքի դավաճանության հոդվածով:

Այդ մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն՝ նշելով, որ այդ պաշտոնյաներն ու գեներալները 1991-2017թթ-ին իրենց գործողություններով նպաստել են երկրի պաշտպանունակության անկմանը:

«Տարիներ շարունակ Զինված ուժերը զրկվել են միասնական կառավարման մարմիններից», - նշել է Լուցենկոն: