Ադրբեջանական Turan լրատվական գործակալության խմբագիր, Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում:

Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հաջիևի այցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ նշելով, որ հարցազրույց է տվել վերջինիս: