Դանիայում ՀՀ դեսպանատունը կմիավորվի, Արզումանյանը դեսպան է նշանակվել Շվեդիայում
Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ): ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
Համատեղության կարգով Արզումանյանի վրա է թողնվել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Դանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը միավորվում է Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման շրջանակում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում