Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավճիռից հետո Ինտերպոլ են դիմել նրա նկատմամբ հետախուզում սկսելու համար, բայց կազմակերպությունը հրաժարվել է դա անել՝ համարելով քաղաքական հետապնդում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգան։
«Մենք հետախուզում ենք հայտարարում, նրանք հանում են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում ասուլիսի ժամանակ Յանուկովիչը հայտարարել է, որ չի գտնվում Ինտերպոլի ցուցակում և կարող է հանգիստ տեղաշարժվել աշխարհում։
«Ես հանգիստ տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքում, չեմ գտնվում Ինտերպոլի ցուցակում։ Կարող եմ գնալ ցանկացած երկիր»,- ասել է նա։
Հունվարի վերջին Կիևի դատարանը Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման, մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ։