«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանն իր և հայրենակիցների անունից շնորհավորել է ՌԴ-ում Աբխազիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Մուրատի Ախբային․

«Աբխազ և հայ ժողովուրդների բարեկամությունը փորձված է դարերով

2018թ-ի օգոստոսին Աբխազիայի Հանրապետությունում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 10-ամյակին, իսկ սեպտեմբերի վերջին հանրապետությունում նշվեց անկախության 25-ամյակը: Այդ առիթով, «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանն իր և հայրենակիցների անունից շնորհավորել է ՌԴ-ում Աբխազիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Մուրատի Ախբային:

Ձերդ Գերազանցություն պարոն Դեսպան

Թույլ տվեք Ռուսաստանում ապրող բազմաթիվ ջավախահայերի և իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական Աբխազիայի բոլոր բնակիչներին Հանրապետության հաղթանակի և անկախության 25-ամյակի օրվա առթիվ: Աբխազիայի ողջ ժողովրդին մաղթում ենք բարեկեցություն, հաջողություն, մաքուր ու խաղաղ երկինք աբխազական պարարտ հողում:

Հարգելի՛ Իգոր Մուրատի, Ջավախքի հայ համայնքն ուշադիր հետևում է Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին: Դա բնական է, քանի որ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում մենք ունեինք բավականին սերտ կապեր ոչ միայն միութենական, այլ նաև հանրապետական մակարդակով: Այսօր մենք գոհունակությամբ ենք նշում, որ աբխազ ժողովուրդը զգալի առաջընթաց է արձանագրել պետական կառուցողականության հարցերում: Հուսով ենք, որ Աբխազիայի զարգացման դինամիկան կշարունակի և հետագայում առաջ ընթանալ:

Ինչպես հայտնի է, աբխազ և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն ավելի, քան հազարամյա ավանդույթներ, որոնք ճակատագրի կամոք շարունակում են զարգանալ: Այնպես ստացվեց, որ Աբխազիայի Հանրապետությունում կենտրոնացան նաև հայկական պետության շահերը: Այսպես, մեր ժողովուրդը չափազանց հետաքրքրված է Հայաստանն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ կապող երկաթուղային կապի բացմամբ: Հասկանալի է, որ այս խնդիրը աշխարհաքաղաքական մակարդակի վրա է, բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ աբխազ ժողովրդի բարի կամքի և հաստատակամության շնորհիվ այս խնդիրը կարող է լուծվել, ընդորում՝ մոտ ապագայում: Համատեղ հեռավոր պատմության ընթացքում մեր ժողովուրդները լուծել են նաև մեծ բարդության խնդիրներ:

1915 թ. Ցեղասպանությունից հետո Աբխազիան ընդունել է Արևմտյան Հայաստանում գտնվող իրենց նախնիների հողերից փախած հայերին: Երախտապարտ հայ ժողովուրդն այս առաքինությունն արձանագրեց իր գենետիկ հիշողության մեջ: Ապրելով Ձեր երկրում, հայերը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունն Աբխազիային մարտական սխրագործություններով և աշխատասիրությամբ: Այսօր մեր հայրենակիցներն աշխատում են Աբխազիայի ազգային տնտեսության բոլոր բնագավառներում: Նրանց ներդրումը երկրի զարգացման գործում ակնհայտ է:

Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ համաաբխազական խնդիրների շարքում մեր ժողովուրդն ունի դժվարություններ՝ բնորոշ հենց Աբխազիայի հայ բնակչությանը, որոնց լուծման համար էլ խնդրում ենք Ձեր աջակցությունը:

Այսպիսով, դեռևս լուծված չէ հայկական միջնակարգ դպրոցների ուսուցիչների հավաքագրման խնդիրը: Մասնավորապես, հայալեզու ուսուցիչներով դպրոցների համալրումը պահանջում է լրացնել հաստիքները Հայաստանից եկած ուսուցիչներով: Որպեսզի նրանք կարողանան աշխատել օրինական հիմքերով, անհրաժեշտ է գոնե ժամանակավոր գրանցում: Մի քանի տարի է արդեն, եկած ուսուցիչների օրինականացնելու խնդիրը չի լուծվում: Այսպես, օրինակ՝ Ցանդրիպշայի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նունե Վլադիմիրի Էլուկյանը՝ չստանալով ժամանակավոր գրանցում, 2017 թվականի վերջին տուգանվել է իր համար նշանակալի գումարով: Ժամանակավոր գրանցման կարիք ունեցող ուսուցիչների թիվը շուրջ 15 հոգի է: Երկրի սահմաններում դա աննշան թիվ է, սակայն հայկական դպրոցների զարգացման համար այն նշանակալի է:

Համանման խնդրի առաջ են կանգնում նաև օտարերկրացիները, ովքեր պատրաստվում են ամուսնանալ Աբխազիայի քաղաքացիների հետ: Իրական Օրենքի բացակայության պայմաններում, ըստ որի ամուսիններից մեկը կարող է հաստատվել մյուսի՝ ամուսնու/կնոջ բնակության վայում, երիտասարդ ընտանիքները հայտնվում են դժվարին իրավիճակներում: Անտեսել այս խնդիրը, կարծես անմարդկային է, հատկապես, որ Աբխազիայում նման հայ ընտանիքների թիվը այնքան էլ մեծ չէ: Վերջին տարիներին Աբխազիայից հայ բնակչության արտագաղթի նշանակալի թվի պայմաններում, հիմնականում՝ երիտասարդներ, որոնք հեռանում են հայտնի տնտեսական հանգամանքներից ելնելով, իրական արտագաղթի վիճակագրության վրա դրանք փաստացի ոչ մի ազդեցություն չեն ունենա:

Աբխազայի ազգությամբ հայ քաղաքացիները հիմնականում դժվարությունների առաջ են կանգնում փոքր բիզնեսում: Ինչպես հայտնի է, տնտեսության հատկապես այդ հատվածի ներկայացուցիչները ենթարկվում են քրեական ճնշման այն անձանց կողմից, ովքեր չեն ցանկանում անկեղծորեն մասնակցել Աբխազիայի կառուցողական զարգացմանը: Մենք գիտենք, որ Աբխազիայի կառավարությունը հսկայական աշխատանք է իրականացնում քրեական տարրերի դեմ պայքարում և զգալի հաջողությունների է հասել: Բայց, սրա հետ մեկտեղ, դեռևս քիչ չեն հայ գործարարների նկատմամբ քրեական ուղղակիորեն ճնշման փաստերը: Հաշվի առնելով վերոնշյալները, խնդրում ենք Աբխազիայի կառավարությանը խիստ վերահսկողության տակ վերցնել անվտանգության ապահովման հարցերը տնտեսական գործունեության նշված հատվածում:

Հուսով ենք, որ մեր ժողովուրդների բարեկամության պատմության մեջ հետագայում ևս կարձանագրվեն նոր դրական էջեր:

Լավագույն մաղթանքնրով՝

«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ՝ Աղասի Արաբյան