«Փաշինյանը չի արձագանքում հանդիպելու առաջարկիս»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու
Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին, հայտնում է բելառուսական «Նաշա Նիվա» կայքը:
«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին»,- ասել է Զասը:
Նա հավելել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման գործընթացը տեղից չի շարժվում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում