2018թ-ին Հայաստանի Հանրապետությունում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 2017թ-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է: Այս մասին գրում է panarmenian-ը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1353 հանցագործություն, մինչդեռ 2017թ-ի այդ թիվը հասել է 634-ի:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարում գրանցված հանցագործությունների քանակը 22,551 է, 2017թ-ի այդ թիվը կազմել է 20,284: