Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 13 աստիճան
Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում