Հայաստանից 5 մարզիկ կմասնակցի դահուկավազքի Աշխարհի առաջնությանը
Հայաստանից 5 մարզիկ կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում:
Հայաստանցի մասնակիցներից 3-ի անունն արդեն հայտնի է.
Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան:
Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի:
Առաջնությունը կայանալու է փետրվարի 17- 28-ը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում