Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։

Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից: Պարսկերենի դասընթացը դպրոցում կանցկացնի Ջորջ Աբրահամյանը։ Նշենք, որ երեխաները պարսկերեն կուսուցանեն կամավոր և անվճար, հովանավորում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը: