ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյուղական համայնքների «խոշորացումը» փոքր գյուղերի վերացման հաշվին ամենահակապետական և հակաժողովրդական դավադրություններից մեկն է ՀՀ ժողովրդի դեմ, որը ծրագել էր ղարաբաղյան կլանի դավաճանական իշխանությունը, սկսել էր իրագործել և դա ժառանգություն թողեց հեղափոխական իշխանությանը: Տարօրինակ ու անհասկանալի կլինի, եթե դա շարունակություն ունենա նաև իրեն հեղափոխական համարող իշխանության կողմից: Գյուղական փոքր համայնքների խոշորացման մասին պետք է մտածել և ոչ թե այդ համայնքները վերացնելու»: