Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքի մոտակայքում գտնվող Կալինին ավանի Մալիգինա փողոցում հայտնաբերվել է ընդհատակյա արտադրամաս, որը զբաղվել է հանրահայտ «Raffaello» ապրանքատեսակի կոնֆետների ապօրինի արտադրությամբ:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գործարանի աշխատանքներով զբաղվել են Ռուսաստանում ապօրինի հաստատված 19 հայաստանցիներ:

Ոստիկանությունն այժմ ճշտում է նրանց ինքնությունը, ապօրինի արտադրանքն առգրավվել է և ենթակա է ոչնչացման: