Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սվետլանա Պրոկոպևայի դեմ:

Պսկով քաղաքում բնակվող Պրոկոպևայի տանը ոստիկանությունը փետրվարի 6-ին խուզարկություն է իրականացրել: Լրագրողին կարճ ժամանակով ձերբակալել են և նույն օրն ազատ արձակել։

Պրոկոպևան կասկածվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ահաբեկչության հանրային կոչեր հնչեցնելու կամ զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ ահաբեկչության հանրային արդարացման» մեջ: Գործի հարուցման առիթը Պրոկոպևայի «Լուսավորման րոպե» հեղինակային ծրագիրն է «Էխո Մոսկվի»-ն Պսկովում» ռադիոկայանի եթերում:

Գործը լայն արձագանք է ստացել: Քաղաքական գործիչները, լրագրողները, իրավապաշտպանները հանդես են գալիս ի պաշտպանության Պրոկոպևայի: