Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին։ Ծանրոցում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «Բուպրենորֆին» տեսակի դեղահաբ։

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են:

Իրականացվում է նախաքննություն։